top of page

«Ինչո՞ւ Շմայսին կամ Թոխմախի Մհերին չէր կարելի, իսկ ՔՊ-ականներին կարելի է»․ Լիզա Ճաղարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 11
  • 1 min read
ree

Լրագրող Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ Շմայսին կամ Թոխմախի Մհերին չէր կարելի, իսկ ՔՊ-ականներին կարելի է: Որովհետև, ըստ այդ տրամաբանության՝ նրանց «ժողովուրդն է ընտրել»: Չգիտեմ, արդյոք այդ «արդարացումը» մշտապես հնչում է թե ոչ, բայց ՔՊ-ականները, եթե ինչ-որ ակնհայտորեն սխալ բան են անում, միշտ դա՛ են դեմ տալիս: Այսինքն՝ առնանդամ են ուզում ցույց տալ, հայհոյում են, վիրավորում են, թքում են քաղաքացու վրա ոչ թե իրենք՝ որպես առանձին անձինք, այլ իրենք՝ որպես «ժողովրդի» ներկայացուցիչներ: Կարելի է ասել, որ ինչ-որ իմաստով այդ ամենն անում է «ժողովուրդը»: Ոչ թե այն ժողովուրդը, որի վերաբերյալ աշխարհի ամենանշանավոր մարդիկ հիացական խոսքեր են ասել (ինչպես վերջերս հիշեցրել է Լևոն Տեր-Պետրոսյանը), այլ «իրական Հայաստանի ժողովուրդը»: Եվ քանի որ դա, ըստ էության, «ժողովուրդն է», մենք ՔՊ-ականներին միշտ պետք է սիրենք, փառաբանենք և ոչ մի թթու խոսք չասենք: Թե չէ ստացվում է, որ մենք «ժողովրդին դեմ ենք»»։

 
 
1/2531
bottom of page