Ծանրամարտի երիտասարդների ԵԱ. Աննա Ամրոյանը վնասվածք է ստացել ու լքել հետագա պայքարը

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը հերթական մեդալն է նվաճում Եվրոպայի առաջնությունում: Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնությունը:
Կանանց 77 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը:
Աննա Ամրոյանը պոկում առաջին անհաջող մոտեցումից հետո հաջորդաբար բարձրացրել է 98 կգ ու 102 կգ՝ դառնալով վարժության բրոնզե մեդալակիր: Ցավոք, հրում վարժության առաջին իսկ մոտեցման ժամանակ Ամրոյանը վնասվածք է ստացել ու լքել հետագա պայքարը: Ամրոյանի վնասվածքը լուրջ չէ:
Ընտրանու մյուս ներկայացուցիչը՝ Ալինա Սուքիասյանը, պոկել է 98 կգ ու 101 կգ: Նա այս վարժությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում էլ միայն մեկ հաջող մոտեցում է ունեել՝ գլխավերևում պահելով 120 կգ: Նա չի բարձրացրել 125 կգ: Այս վարժությունում Սուքիասյանը 5-րդն էր: Երկամարտի 221 կգ արդյունքով՝ նա ԵԱ-ում 4-րդն է:




















