top of page

«Ինտեր»-ը ՉԼ մեկնարկում հաղթել է «Այաքս»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 hour ago
  • 1 min read
ree

Միլանի «Ինտեր»-ը հաղթանակով է մեկնարկել ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Ինտեր»-ի մրցակիցը Ամստերդամի «Այաքս»-ն էր: «Ինտեր»-ին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել «Այաքս»-ի դարպասը: Միլանյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարկոս Տյուրամը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարնվեց 68-րդ րոպեին:

Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում կմրցի Պրահայի «Սլավիա»-ի հետ: Այս հանդիպումը կկայանա սեպտեմբերի 30-ին:

 
 
bottom of page