«ԵՊՀ դասախոսին թաքուն նկարողը ՔՊ-ական Արուսյակ Մանավազյանի դուստրն է»․ ԶԼՄ
- Elen Hovsepyan

- Oct 29
- 1 min read

ԵՊՀ-ից ազատված դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Սահակ Մանուկյանից «Առավոտ»-ը հետաքրքրվել է՝ ի վերջո ո՞վ էր այն իշխանական պատգամավորը, որին դուր չէր եկել իր դասախոսության ժամանակ բերված օրինակը:
«Պարզվեց՝ խոսքը ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի մասին է, նրա դուստրն է թաքուն նկարել դասախոսին եւ փոխանցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին: «Երեսփոխանուհու դուստրը դասախոսությունը լսելու եւ հասկանալու փոխարեն՝ անթույլատրելի արարք է կատարել՝ ինձ նկարել է: Ես իրեն չեմ թույլատրել, ինքը պապարացի չի, իմ ուսանողուհին է: Նա պարտավոր էր ինձ ասել՝ թույլ կտա՞ք նկարել, որովհետեւ դա իմ անձնական իրավունքն է: Չի հարցրել թույլտվություն, ոչինչ, ես իրեն ներում եմ: Բայց դրանից հետո ինքը էլի մեկ այլ բան է արել՝ հատվածական նորից նկարել եւ տարել մատնություն է արել՝ ծնողի դրդմամբ, թե ոչ, չեմ կարող ասել: Իր դասախոսի նկատմամբ սուտ մատնություն է արել»,- նշեց Սահակ Մանուկյանը»,- գրում է լրատվամիջոցը։




















