top of page

Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման և զրկվեց մայորի կոչումից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 10
  • 1 min read
ree

Այսօր Երևանի քրեական դատարանը, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, հրապարակեց 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատավճիռը։

Իշխան Վահանյանը մեղավոր ճանաչվեց մարտի դաշտը ինքնակամ լքելու և իշխանության անգործության մեջ՝ ՔՕ-ի 546-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով: Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման։ «Նշանակված պատժին հաշվակցելով նրա անազատության մեջ անցկացրած 4 տարի 1 ամիս 26 օրը՝ Վահանյանին թողնել կրելու պատիժ 11 տարի 10 ամիս 4 օր ժամկետով ազատազրկում»,- նշեց դատավորը՝ հավելելով, որ բացի դրանից՝ Իշխան Վահանյանի նկատմամբ նշանակվել է լրացուցիչ պատիժ՝ զրկել ՀՀ ԶՈՒ մայորի զինվորական կոչումից։

 
 
1/2458
bottom of page