Դերծովակալ Սայարի. Ոչ մի թշնամի չի կարողանա ներխուժել Իրանի տարածք
Ոչ մի թշնամի երբեք չի կարողանա ներխուժել Իրանի տարածք Իսլամական Հանրապետության զսպող ուժի շնորհիվ, հայտարարել է Իրանի բանակի համակարգման գծով հրամանատարի տեղակալ, դերծովակալ Հաբիբոլլա Սայարին, գրում է Mehr-ը։
Սայարին շաբաթ երեկոյան ելույթ է ունեցել Յեզդ նահանգի ազգային նահատակների համագումարում։
«Վերհիշելով սրբազան պաշտպանության ութ տարիները և մարտադաշտում տարբեր ուժերի դերակատարությունը՝ Սայարին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատերազմի ժամանակ աշխարհին ցույց տվեց իր զսպող ուժը, և այսօր երկիրը շարունակում է արժանապատվորեն դիմակայել իր թշնամիներին»,- գրում է Mehr-ը։
Նա նաև ընդգծել է Իրանի կարևոր դերը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններում՝ նշելով, որ Իսլամական Հանրապետության կարգավիճակը միջազգային ասպարեզում բարելավվել է։
Ոչ ոք չի համարձակվի ներխուժել Իրան, ասել է նա՝ հավելելով, որ բանակի ցամաքային ուժերը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ոչ միայն զենքի պակաս չունեն, այլև ունեն այն արտահանելու հնարավորություն։
Comments