top of page

«Ռուբենը զբաղվում է ներառական ֆուտբոլով․ աննկարագրելի էին նրա ապրումները»․ Ամալյա Գրիգորյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 23 hours ago
  • 1 min read
ree

ՀՖՖ մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի պետ Ամալյա Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը` կից տեսանյութով. «Ծանոթացեք Ռուբենի հետ: Ռուբենը զբաղվում է ներառական ֆուտբոլով: Ունի լսողության և խոսքի խանգարումներ: Այսօր իրականություն դարձավ Ռուբենի կյանքի մեծագույն երազանքը՝ հանդիպեց Ռոնալդուին: Այս վիդեոն նկարել եմ անմիջապես հիմների կատարումից հետո, երբ երեխաներին բերեցինք հանդերձարան: Աննկարագրելի ապրումների մեջ էր Ռուբենը, ինչպես և մյուս բոլոր երեխաները, որոնք այսօր Հայաստանի և Պորտուգալիայի ֆուտբոլիստների հետ դաշտ մտան: Ֆուտբոլը միշտ է հրաշքներ գործում: Հավատացեք հրաշքներին և դրանք կկատարվեն, ինչպես եղավ Ռուբենի դեպքում


Հ.Գ. Ուղեկցող բոլոր երեխաներն ունեն առողջական և զարգացման տարբեր խնդիրներ»:

 
 
bottom of page