top of page

«Հրապարակի փոստի շենքը մասնավորեցվում է․ արտաքին տեսքը չի փոխելու»․ Առնակ Ավետիսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 17 hours ago
  • 1 min read
ree

Հանրապետության հրապարակում գտնվող փոստի շենքը մասնավորեցվում է։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։ Նրա խոսքով շենքի մասնավորեցումը սովորական ընթացակարգով չի իրականացվում, քանի որ այն ունի պատմամշակութային և ճարտարապետական մեծ արժեք։ «Մրցույթ է իրականացվում՝ ընտրելու միջազգային մեծ հեղինակություն ունեցող խորհրդատվական ընկերություն, որը կվերլուծի գույքի օգտագործման հնարավորությունները»,- հայտնեց Ավետիսյանը։


«Հույս ունեմ՝ պայմանագրերում նշված է, որ շենքի արտաքին տեսքն ու ներսը չի կարող այնպես փոփոխվել, որ իր պատմական արժեքը վերանա, արժեզրկվի»,- արձագանքեց Նազարյանը։


Ավետիսյանի խոսքով հարցը կարգավորվում է առանձին օրենքով, շենքի տեսքը չի փոփոխվելու։

 
 
1/2329
bottom of page