top of page

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը պահպանվում է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածությունը պահպանվում է, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, հնարավորություն տվեցին վերջ տալ արյունահեղությանը Լեռնային Ղարաբաղում: Չնայած ձեռնարկված քայլերին՝ հայկական և ադրբեջանականն շփման գծում դեռ լարվածություն կա», - ասել է Զասը ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը:

1/2451
bottom of page