«Ժողովուրդ ջան ուշանում ենք»,-Հրազդանում հանդիպման ժամանակ քարտեզ խնդրող քաղաքացիներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շտապելով մի քանի մետր հեռու բացօթյա ընդմիջում անելու։ Թիկնապահների հետևում, բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ Փաշինյանը և ՔՊ քարոզչական թիմը սկսեցին գառի խաշլամա ուտել։ «Էս որտեղի՞ գառ ա»,-հետաքրքրվեց Փաշինյանը և մի կտոր դրեց հրազդանցի Սասուն Միքայելյանի ափսեի մեջ՝ ասելով՝ էս լավ կտորը քեզ։ Հասցրեցին բերել նաև խորովածը և այդ ողջ ճաշկերույթին կողքից հետևում եին քաղաք