top of page

Ես գնացել եմ Ստամբուլ ...դրանից հետո օգոստոսի 8-ը եղել է հնարավոր. Փաշինյան

  • 57 minutes ago
  • 1 min read

«Մենք որոշել ենք, որ մեր միջավայրում կարողանանք ինքնուրույն ապրել, մեր հարցերը կարողանանք մաքսիմալ ինքնուրույն լուծել»,-Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում ընտրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հավաստիացրեց, թե այն չի նշանակում, որ սահման են դրում և մեկուսանում են միջազգային հանրությունից։

«Ի վերջո, խաղաղությունը հաստատվեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Թրամփի աջակցությամբ և մասնակցությամբ, բայց դա հնարավոր է եղել մի պատճառով. 2025 թվականի մարտի վերջին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ ավարտել են բանակցությունները խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ՝ համաձայնությամբ»,-նշեց Փաշինյանը՝ բացատրելով, որ արդեն կար համաձայնեցված տեքստ։

«Դրանից հետո տեղի է ունեցել իմ առաջին աշխատանքային այցը Թուրքիա։ Ես գնացել եմ Ստամբուլ և խոսել եմ մեր ռազմավարությունների մասին, դրանից հետո Աբու Դաբիում տեղի է ունեցել Ադրբեջանի հետ մեր երկկողմ հանդիպումը։ Դրանից հետո օգոստոսի 8-ը եղել է հնարավոր, այն օդից չի ընկել, այն մեր երկկողմ աշխատանքի կուլմինացիան է, իհարկե, նախագահ թրամփի մասնակցությունը շատ մեծ դեր ունեցավ»,- ասաց Փաշինյանը

 
 
1/2881
bottom of page