Էկոնոմիկայի նախարարը մեկնել է Եկատերինբուրգ՝ մասնակցելու ԵՏՄ արդյունաբերական քաղաքականության նիստին
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաք՝ «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Այցի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Opmerkingen