Ժողովրդին ասելու բան չունի. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Հունվարի 17-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ օրերին արդեն լուրեր կային, որ տհաճ խոսակցություն է եղել: Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը երեկ որոշ նոր մանրամասներ փոխանցեց այդ զրույցից: Պուտինը հետաքրքրվել է, թե այդ ինչ օրինագիծ են պատրաստվում ՀՀ ԱԺ-ում քննարկել` ինչ եվրոպական հանրաքվեի մասին է խոսքը: Փաշինյանն իրեն բնորոշ ոճով փորձել է տակից դուրս գալ, թե ընդամենը Եվրոմիությանն անդամագրվելու նախնական ցանկության մասին է խոսքը: Պուտինն ուղիղ տեքստով զգուշացրել է, որ Ռուսաստանից պատասխան քայլեր կլինեն: Փաշինյանն ասել է` այո, գիտեմ, որ դժվար է լինելու: Պուտինը շարունակել է` ժողովրդին պետք է զգուշացնես այդ քայլի բոլոր հետոանքների մասին, ՀՀ քաղաքացիները պետք է տեղյակ լինեն, թե ինչ կարող է լինել դրա արդյունքում: Ինչին ի պատասխան, Փաշինյանն ասել է` ասելու ոչինչ չունեմ, ժողովուրդն ինքն է ուզում գնալ Եվրոպա ո պատրաստ է այդ հետոանքներին:Անշուշտ, այդպես չէ` հայ մարդը, որպես կանոն, չի գիտակցում իրեն սպասվելիքը` մինչո գույքահարկը մուծելու օրը չի գալիս, չի հասկանում, որ այն թանկացել է, մինչո եկամուտների հայտարարագիր լրացնելու օրը` չի իմանում, որ նման օրենք են ընդունել: Ինչպե՞ս կարող է նախապես գիտակցել, թե ինչ է նշանակելու իր համար գազի կտրուկ թանկացումը, մի քանի միլիոն հայերի դեպորտը Ռուսաստանից, առոտրաշրջանառության կտրուկ անկումը Ռուսաստանի հետ, մնացած բաների մասին էլ չենք խոսում»։
Մանրամասները՝ թերթի համարում։