top of page

Արդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել. Փաշինյան

  • 3 hours ago
  • 1 min read

Արդարադատության համակարգում խայտառակություն է, պետք է «վիրահատական ճանապարհով» լուծել: Այս մասին ԱԺ-ում Կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր արդարադատության համակարգում այն, ինչ տեղի է ունենում, խայտառակություն է, այլևս էլ տեղ չկա, ինչքան էլ մենք աջակցում ենք, օգնում ենք, ուզում ենք այնպես անենք, որ փոփոխությունը առաջ գնա, բայց այստեղ օրգանական պրոբլեմ կա, ՀՀ-ում չի կարող լինել իշխանության մարմին, որը չի բխում ժողովրդից: Հայաստանում պետք է ունենալ այնպիսի արդարադատության համակարգ, որը բխի ժողովրդից, դա հնարավոր է միայն Սահմանադրության փոփոխություններով, և մենք դա պետք է անենք: 

Շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում և այդ մաֆիան ունի իր մետաստազները բոլոր տեղերում՝ ԱԺ-ում, Կառավարությունում, դատարաններում, դատախազությունում, քննչական մարմիններում, ոստիկանությունում: Մենք պետք է «վիրահատական ճանապարհներով» լուծենք արդարադատության հարցը, հերի՛ք է, ժողովրդի ներվերը ինչքա՞ն կարելի է քայքայել»,- նշել է Փաշինյանը:

 
 
1/2795
bottom of page