Ես չէի ասի, որ ամեն ինչ լավ կամ վատ անցավ, դա հեռախոսազրույց էր. Թրամփը՝ Մադուրոյի հետ հեռախոսազրույցի մասին
- Elen Hovsepyan

- Dec 1
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցը։ Այս մասին նա լրագրողներին ասել է Air Force One ինքնաթիռում՝ Sky News-ի փոխանցմամբ:
«Ես չէի ասի, որ ամեն ինչ լավ կամ վատ անցավ։ Դա հեռախոսազրույց էր», - ասել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Վենեսուելայի օդային տարածքը փակելու մասին։ Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը որակել է այն որպես ուժի կիրառման սպառնալիք և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում։




















