«200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ չունենամ»․ Սրբուհի Գալյան
- Elen Hovsepyan

- 1 day ago
- 1 min read

«Հիփոթեքը նրա մասին է, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի կայուն եկամուտ, կարող է ձեռք բերել բնակարան և մարել պարտքը՝ 20-30 տարիների ընթացքում»,- այս մասին լրագրողներ հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Ես էլ ունեմ հիփոթեքով ձեռք բերված բնակարան՝ մոտ 50 միլիոն դրամանոց, վարկը մարում եմ, որովհետև ժամանակին լավ եմ սովորել և ունեմ աշխատանք, որը վարձատրվում է բավական լավ, ինչը հնարավորություն է տալիս վարկ վերցնել ու մարել վարկը՝ ունենալով գույքային ձեռքբերումներ․․․ 200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ 10-20 տարի հետո չունենամ։ Սոված երբեք չեմ եղել, որովհետև լավ եմ սովորել և ունեմ լավ աշխատավարձ, վաղն էլ եմ ունենալու»,- ընդգծեց նախարարը։




















