top of page

Երևանում՝ Դավիթաշենի շենքերից մեկի բակում, հայտնաբերվել է կնոջ մшրմին

Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։



Ոստիկաններն ու պարեկները նշված թաղամասի բարձրահարակ շենքերից մեկի բակում հայտնաբերել են կնոջ դի։



Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ 68-ամյա Սվետլանա Օ․-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների 9-րդ հարկից ինքնասպանություն է գործել՝ իրեն ցած նետելով։



Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

1/2033
bottom of page