Սպասվում է առանց տեղումների եղանակ
- Feb 15
- 1 min read

Երևան քաղաքում՝
Փետրվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եղանակը Երևանում
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 15-ի և 18-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 3-6մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի17-19-ին՝ 18-22մ/վ, 15-16-ին՝ 13-16մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։




















