«Սամվել Կարապետյանի` քաղաքականություն մտնելու որոշման վերաբերյալ իշխանությունները տեղյակ են եղել ձերբակալությունից առաջ»․ Անի Սամսոնյան
- Elen Hovsepyan

- Oct 31
- 1 min read

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ էության Սամվել Կարապետյանի` քաղաքականություն մտնելու հնարավոր որոշման վերաբերյալ իշխանությունները տեղյակ են եղել դեռևս նրա ձերբակալությունից առաջ:
Հունիսի 6-ին «Տաշիր Կապիտալը» դիմել է ՀԾԿՀ-ին էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու վերաբերյալ: Իշխանությանը սա դուր չի եկել և ՀԾԿՀ-ն մերժել է դիմումը, քանզի այդ քայլը հանրային գոհունակություն կառաջացներ Սամվել Կարապետյանի նկատմամբ:
Դրանից հետո` հունիսի 18-ին Սամվել Կարապետյանին ձերբակալում են և մինչև այսօր նա քաղբանտարկյալ է: Իհարկե, նրան մեկուսացնելու պատճառները շատ են, բայց սա ընդհանուր պատկերի մի դրվագն է:
Սա ինձ հիշեցրեց խորհրդարանում մեր պրակտիկայից իշխանության հետևալ վարքագիծը. երբ մենք որպես ընդդիմություն լավ օրենք էինք բերում, իշխանությունը արհեստական պատճառներով այն մերժում էր և հարցը գցում էր նախկին թալանչիների բոստան` մեզ հանելով սևականներ:
Հետո մի քանի ամիս անց այդ նույն օրենքի նախագիծը իրենք էին բերում:
Ինչու թողնեին, որ հանրությունը շնորհակալ լիներ ընդդիմությանը:
Հիմա նույն պատմությունն է. ինչու թողնեն, որ հանրությունը շնորհակալ լիներ Սամվել Կարապետյանին, եթե կարող են հակաօրինական ձևով նրան ուղարկել ԱԱԾ պադվալ, իսկ ՀԷՑ-ից հնարավոր օգուտները իրենք ընտրություններից առաջ ծախեն ժողովրդի վրա»։




















