ԵԽ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ալեն Սիմոնյանի հետ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը X-ում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Երևանում հանդիպել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
«Շատ ուրախ եմ Երևանում այսօր հանդիպել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ»,-գրել է նա։
Նշենք, որ Բուրիչն արդեն իսկ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։