top of page

Դուրովն առաջադրվել է Նոբելյան մրցանակի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 28, 2024
  • 1 min read
ree

Եվրասիական միջազգային համալսարանի ռեկտոր Կոնստանտին Կլիմենկոն Թելեգրամի հիմնադիր Պավել Դուրովն առաջադրել է Նոբելյան մրցանակի։ Նա փաստաթղթերը հանձնաժողովին։

«Ես անձամբ Պավել Դուրովին համարում եմ ականավոր անձնավորություն։ Նա  նոր թվային տեխնոլոգիաների առաջատարն է դարաշրջանում։ Իմ կարծիքով, Դուրովն արժանի է Նոբելյան մրցանակի»,-գրել է Կլիմենկոն։Կլիմենկոյի խոսքով, այս նախաձեռնությանն արդեն աջակցել են ասիական ու աֆրիկյան երկրների մի շարք համալսարանների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա հայտնել է նաև, որ որպես Դուբայի BRICS ներդրումային ֆորումի կազմկոմիտեի նախագահ, Դուրովին հրավիրել է այդ ֆորումին որպես պատվավոր հյուր և չի պատրաստվում հետ կանչել հրավերը. «Եթե Ֆրանսիայի իշխանությունները չազատեն Դուրովին, ապա նրան  հնարավորություն կտրվի հեռակա կարգով մասնակցել Դուբայի BRICS ֆորումին»։

Հիշեցնենք, որ Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո օգոստոի 24-ին։  Նա մեղադրվում է 12 հանցագործության համար։

1/2555
bottom of page