top of page

Բայդենը սխալմամբ Զելենսկուն ներկայացրել է որպես «նախագահ Պուտին»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 12, 2024
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթի ժամանակ ներկայացնելով իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն՝ սխալմամբ նրան անվանել է «նախագահ Պուտին»։

«Այժմ ես ուզում եմ խոսքը փոխանցել Ուկրաինայի նախագահին, ով որքան համարձակ է, այնքան էլ վճռական: Տիկնայք և պարոնայք, նախագահ Պուտին»,- ասել է Բայդենը:

Այնուհետև արագ ուղղել է իրեն. «Նախագահ Պուտի՞ն: Նա պետք է հաղթի նախագահ Պուտինին: Նախագահ Զելենսկի։  Ես այնքան կենտրոնացած եմ նախագահ Պուտինին հաղթելու վրա»։

«Ես ավելի լավ եմ»,- արձագանքել է Բայդենի կողքին կանգնած Զելենսկին:

«Շատ ավելի լավն եք», - պատասխանել է Բայդենը։

bottom of page