top of page

«84-ի ամառը» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց Հայաաստանում` «Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 18
  • 1 min read
ree

Հայկական «84-ի ամառը» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվեց Հայաաստանում Ոսկե Ծիրանի շրջանակներում։

ԱՄՆ-ում պրեմիերայից հետո՝ Kinodaran-ի առաջին օրիգինալ «84-ի ամառը» ֆիլմի մեծէկրանային ցուցադրությունը կայացավ Երևանում՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում։

Պատմությունը 2 ընկերների մասին է, ովքեր երկար տարիներ իրար չեն տեսել ու նրանցից մեկը ծերանոցում է: Նրանք պատահական հանդիպում են և որոշում, որ պիտի ճանապարհ ընկնեն ՝գտնելու իրենց երիտասարդ տարիների սերը: Գլխավոր հերոսներին մարմնավորում են Լևոն Հարությունյանը, Ներսես Ավետիսյանը, Արթուր Կարապետյանն ու Թելման Խաչատրյանը: Ֆիմում ներգրավված են դերասաններ Օլյա Հակոբյանը, Իշխան Ղարիբյանը, Անի Պետրոսյանը, Արաքսյա Խաչատրյանը, Ժաննա Վելիցյանը և ուրիշներ:

«Նկարհանումները պատրաստվում էինք սկսել, բայց տարբեր պատճառներով ընդհատեցինք: Դրանից 4 տարի անց Կինոդարանի հետ որոշեցինք նախագիծը գլուխ բերել: Նախագիծը նկարահանվել է Կինոդարան սթրիմինգային հարթակի կողմից, որը տվյալ հարթակի օրիգինալ արտադրանքն է»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է Անի Մաղաքյանը:

Ստեղծագործական թիմի խոսքով՝ «84-ի ամառը» ֆիլմի ցուցադրությունը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում կարևոր փուլ է Kinodaran-ի համար՝ սկսելու նաև մեծ էկրանային արտադրություններ։

 
 
1/2482
bottom of page