top of page

Գյումրու քաղաքապետարանի պարզաբանումը՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ շատրվանների «պարի» վերաբերյալ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 28
  • 1 min read
ree

Գյումրու համայնքապետարանն  արձագանքել է համացանցում տարածված տեսանյութին՝ կապված քաղաքի շատրվանների «երգի» հետ։


«Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել շտկել առաջացած խնդիրը, իսկ շահագործումը ապահովող պատասխանատուի նկատմամբ` համապատասխան բացատրագիր ստանալուց հետո, անհրաժեշտության դեպքում կկիրառվի կարգապահական տույժի միջոց։ Հայցում ենք ներողություն գյումրեցիներից՝ առաջացած անհարմարության համար»։ Տեխնիկական անսարքությունը վերացվել է, և քաղաքապետարանը վստահեցնում է՝ վերահսկողությունը խստացվելու է, որպեսզի նման միջադեպեր այլևս չկրկնվեն»,- ասված է քաղաքապետարանի։

 
 
1/2458
bottom of page