top of page

«Երևանում պատվով դիմավորել են Արցախը շրջափակած «էկոակտիվիստին»»․ Անուշ Շահրամանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 5h
  • 1 min read
ree

Փաստաբան Անուշ Շահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա անհավանական խայտառակություն է, աչքերիս չէի հավատում մինչև մի քանի տեղ չկարդացի։ Երևանում պատվով, ժպիտով դիմավորել են ու հետը ինչ-որ բան են քննարկել Արցախը շրջափակած «էկոակտիվիստներից» մեկի հետ։ Էս մարդիկ փակել են մեր թթվածինը, մեր կապը Հայաստանի ու աշխարհի հետ, սոված են պահել մի ամբողջ ժողովրդի, երեխաների, տարեցների, եղել հարյուրավորների մահվան պատճառը… արել են դա ցինիկաբար, «բնապահպանական» նպատակներով։ Մարդ որքա՞ն անինքնասեր պիտի լինի, որ ներքին ցասում չապրի ու կարողանա հանդուրժել սրանց ներկայությունը Հայաստանի տարածքում»։

Հիշեցնենք՝ Երևանում հոկտեմբերի 21-22-ին Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների, փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում։ Նրանց հետ հանդիպել է նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Ադրբեջանական կողմից ներկա է եղել նաև Արցախը շրջափակած «էկոակտիվիստներից» Դիլարա Էֆենդիևան։

 
 
bottom of page