Բլոգեր Աշոտը պատասխանել է իրեն ուղղված քննադատությանը և իր տեսանյութում ձևափոխել Կոմիտասին վերաբերող հատվածը
- Elen Hovsepyan
- 2 days ago
- 1 min read

Բլոգեր Աշոտի նոր տեսանյութը, որում նա հումորով անդրադառնում է գովազդատուներին, մի քանի օր է՝ լայնորեն քննարկվում է համացանցում: Պատճառն այն է, որ դրվագներից մեկում բլոգերը ցանկանալով շեշտել իր կերպարի քաղքենիությունը՝ ցուցադրել էր պատին կախված մի գրություն՝ ասելով, որ դա Կոմիտասի «գժի թուղթն ա»: Այս արտահայտությունն, իհարկե, զայրացրել է համացանցի օգտատերերին, որոնք բացասական մեկնաբանություններ են ուղղել բլոգերին: Աշոտը ոչ միայն ձևափոխել է իր տեսանյութի այդ հատվածը, այլև հանդես եկել պարզաբանմամբ.
«Իմ հրապարակումը որոշների կողմից չափազանցված է ընդունվել: Ուզում եմ վստահեցնել, որ իմ բոլոր հումորային տեսանյութերում առաջնայինը միշտ եղել է ու մնում են սոցիալական թեմաները: Ես բարձրաձայնում եմ հարցեր, որոնք հաճախ անուշադրության են մատնվում, բայց իրականում վերաբերում են բոլորիս:
Կոմիտաս վարդապետին առնչվող դրվագը նույնպես այդ շարքի մի մասն էր՝ վերցված իրական կյանքից, զուտ այլ տեքստով: Իմ նպատակն է եղել ուշադրություն հրավիրել կարևոր խնդիրների վրա, այլ ոչ թե որևէ մեկին կամ մեր ազգային արժեքներին վիրավորել:
Հավելեմ, որ տեսանյութը ձևափոխել եմ՝ մեկ անգամ ևս փաստելով, որ չեմ ունեցել վիրավորելու միտում: Շնորհակալ եմ հասկանալու համար»,-իստագրամյան էջի «սթորի» բաժնում գրել է նա: