«Զանգեզուրի միջանցքն ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ». Հաջիզադե
- Elen Hovsepyan

- 5 hours ago
- 1 min read

Ադրբեջանի դիրքորոշումը Արևելյան Զանգեզուրի շրջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող «միջանցքի» վերաբերյալ սկզբունքային է՝ հիմնված իրավական հիմքերի և տարածաշրջանային համագործակցության շահերի վրա։ Ինչպես հայտնի է, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ պետք է ապահովվի Ադրբեջանի արևմտյան մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անարգել տեղաշարժը: Այս մասին АПА -ին ասել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Նրա խոսքով «Զանգեզուրի միջանցքն» ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ։ «Դրա միակ նպատակն է ստեղծել անարգել տարանցիկ կապեր՝ համաձայն միջազգային իրավունքի և համաձայնագրերի։ Մենք կարծում ենք, որ Զանգեզուրի միջանցքը կնպաստի տարածաշրջանի տնտեսական ինտեգրմանը և Միջին միջանցքի շրջանակներում լրացուցիչ երթուղիների ձևավորմանը»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան:




















