top of page

«Մեզ կներքաշեն հակամարտության մեջ»․ Մոլդովայի ընդդիմությունը դեմ է ֆրանսիական ռազմական առաքելության տեղակայմանը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 11, 2024
  • 1 min read
ree

Մոլդովայի Սոցիալիստների կուսակցությունը, որն ընդդիմադիր հայացքներ ունի, վճռականապես դեմ է արտահայտվել  երկրում Ֆրանսիայի պաշտպանության նախարարության մշտական ​​առաքելություն հիմնելու մասին Քիշնևի և Փարիզի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը։

Կուսակցության տարածած հայտարարությունում նշված է, որ այդ նախաձեռնությունը հակասում է Մոլդովայի մշտական չեզոքության կարգավիճակին, որն ամրագրված է սահմանադրությամբ և կարող է Մոլդովային հակամարտության մեջ ներքաշելու պատճառ դառնալ։

«Այդ համատեղ նախաձեռնությունը վտանգավոր է հատկապես այսօր, երբ Ֆրանսիայի նախագահը անպատասխանատու հայտարարություններ է հնչեցնում Ուկրաինայի տարածք ֆրանսիական զորքեր մտցնելու մտադրության մասին»,- նշված է հայտարարությունում։

Նշենք, որ մարտի 7-ին Ֆրանսիան և Մոլդովան պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է, որ մոտ ապագայում Քիշնևում կհիմնվի Ֆրանսիայի պաշտպանության գերատեսչության մշտական ​​առաքելություն, որի առանցքային խնդիրն է լինելու Մոլդովայի զինվորականների վերապատրաստման կազմակերպումը։

1/2558
bottom of page