top of page

«Դեմ ենք միակողմանի զիջումներին»․ «Մայր Հայաստան» խմբակցությունը հանդիպում է տարբեր մարզերի ավագանիների հետ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության և «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը նախաձեռնել է հանդիպումների շարք Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող համայնքների ավագանու անդամների հետ՝ նպատակ ունենալով տեղերում քննարկել մեր երկրում տիրող իրավիճակը և ակտիվացնել ժողովրդից առաջնային մանդատ ստացած ավագանու ինստիտուտը:

Այսօր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները՝ համանուն շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, հանդիպել են Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի (34 բնակավայր) ավագանու ընդդիմադիր՝ ՀՅԴ և «Հայրենիք» խմբակցությունների ներկայացուցիչներին:

«Մայր Հայաստանը» դեմ է սահմանազատման, սահմանագծման անվան տակ և ուժի կիրառման սպառնալիքի ներքո տեղի ունեցող միակողմանի զիջումներին:

Կոչ ենք անում բոլոր համայնքների ընտրված ներկայացուցիչներին հանդես գալ համանման դիրքորոշմամբ»:

bottom of page