top of page

Ահազանգ Երևանում՝ «Դավաճանը հողեր է հանձնում Տավուշում»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 29, 2024
  • 1 min read

Այսօր ևս հանուն Տավուշի պայքարող մի խումբ երիտասարդներ ակցիա են իրականացրել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ ներկայացում է ընթանալիս եղել։

Երիտասարդները բարձրացել են բեմ և «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզել գլխավերևում։

Դահլիճում ներկա հանդիսատեսը ողջունել է ակցիայի անցկացումը, քաջալերել երիտասարդներին՝ ծափերով ու բացականչություններով։

Ի դեպ, ինչպես հայտնում է «Ազգային ճակատը», ակցիայի ժամանակ դահլիճում էին նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ։ Ենթադրվում է, որ նրանք չեն ողջունել ակցիան։

Հիշեցնենք՝ նմանատիպ ակցիաներ պարբերաբար են անցկացվում Երևանի մշակութային կենտրոններում։ Հանուն Տավուշի պայքարի մասնակիցները նաև այսկերպ են իրենց աջակցությունը հայտնում նոր մարտահրավերների առջև կանգնած իրենց հայրենակիցներին։

bottom of page