top of page

Հունգարիան Կիևին և Մոսկվային առաջարկել է հաստատել «սուրբծննդյան հրադադար» և անցկացնել գերիների խոշոր փոխանակում. Օրբան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 12, 2024
  • 1 min read
ree

Հունգարիան Կիևին և Մոսկվային առաջարկել է հաստատել «սուրբծննդյան հրադադար» և անցկացնել գերիների խոշոր փոխանակում, հայտնել է վարչապետ Վիկտոր Օրբանը: Այս մասին գրում է dw.com-ը:

«Ցավալի է, որ նախագահ Զելենսկին այսօր ակնհայտորեն մերժեց և բացառեց դա, մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք», - գրել է Օրբանը:

Նա այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քննադատությունն իր հասցեին՝ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զանգահարելու համար։

«Մենք բոլորս հույս ունենք, որ Վիկտոր Օրբանը գոնե Ասադին չի զանգի Մոսկվա՝ լսելու նրա մեկ ժամանոց դասախոսությունները»,- գրել է Զելենսկին Օրբանի և Պուտինի հեռախոսազրույցից վերաբերյալ։

«Ակնհայտ է, որ իրական խաղաղության և երաշխավորված անվտանգության հասնելու համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի վճռականությունը, ԵՄ-ի միասնություն և բոլոր գործընկերների անսասան հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին», - հավելել է Զելենսկին:

1/2329
bottom of page