top of page

15 մլն` «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով քաղաքացու տոնը նշելու համար. «Ժողովուրդ»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 24
  • 5 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմը 15 մլն 450 հազար դրամ է հատկացրել հեղափոխությունից հետո հայտարարված «քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների կազմակերպման համար։Հարկ է նշել, որ քաղաքացու օրը նշվում է ամեն տարի՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը։

Համաձայն գնման պայմանագրի՝ միջոցառման շրջանակում 2025թ. ապրիլի 26-ին ՀՀ համայնքներում և Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում (ընդհանուր 91 հարթակ) պետք է ստեղծել հանրային քննարկման հարթակներ և կազմակերպել «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով քաղաքացիական վարքագծի, հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք:

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման շրջանակում ձեռքբերվող ծառայությունները ներառում են․

Պատկերանիշի մշակում, կրծքանշանի պատրաստումՏեղեկատվական արշավի անցկացում,Օրակարգի ձևավորում, ինֆոգրաֆիկայի կազմումԾրագրի կազմում, այդ թվում՝ խորագրի բովանդակությունը արտացոլող հարցաշարի կազմում,Մոդերատորի ծառայություն՝ քննարկման ընթացքի համակարգում և վարումՏրանսպորտային ծառայություններ,Հանդիպումների լուսաձայնագրման և տեսաձայնագրման ծառայություն,Ձայնային տեխնիկայի տեղակայում համապատասխան հարթակներում,Միջոցառման արդյունքներով հաշվետվության տրամադրում, որը պետք է պարունակի հանրային քննարկման բոլոր հարթակներում իրականացված հանդիպումներից ֆոտո և կարճ վիդեո նյութեր և 1 ամբողջական ամփոփիչ տեսաձայնային նյութ ( առնվազն 7 րոպե տևողությամբ տեսաֆիլմ):

Հանրային քննարկումների կազմակերպման համար անհրաժեշտ է ներգրավել բանախոսների, ովքեր բանախոսության շրջանակում կներկայացնեն քաղաքացու իրենց պատկերացումներն ու փորձառությունը, հարցուպատասխանի ձևաչափով իրենց հաջողություններով/ձեռքբերումներով կկիսվեն քննարկման մասնակիցների հետ՝ ոգեշնչելով, ոգևորելով երիտասարդներին։

Բանախոսների թեկնածությունները կներկայացվեն Պատվիրատուի կողմից: Մարզային բնակավայրերում իրականացվող հանրային քննարկումների դեպքում (հատկապես՝ մայրաքաղաքից առավել մեծ հեռավորության վրա գտնվող) բանախոսների ընտրության գործընթացում նախապատվություն է տրվելու տվյալ կամ հարևան մարզերից թեկնածություններին, պայմանով, որ հնարավորության դեպքում թեկնածուն չլինի հենց նույն համայնքից։

Որպես մոդերատորներ՝ կարող են դիտարկվել տվյալ մարզի, համայնքի, բնակավայրի տեղացի մոդերատորները, պայմանով, որ վերջիններս ունենան մոդերացման/հանդիպում վարելու փորձառություն։ Որպես մոդերատորներ կարող են դիտարկվել նաև բուհերի բարձր կուրսերի ուսանողները։

Բացի դրանից՝ անհրաժեշտ է հանրային քննարկման բոլոր հարթակներում համակարգել քննարկումները բանախոսների և լսարանի միջև։

Յուրաքանչյուր քննարկման աշխատանքը կազմակերպվում է մոդերատորի կողմից, ով պետք է համակարգի և վարի քննարկումը:

Պայմանագրի համաձայն՝

Միջոցառման կազմակերպման համար նախատեսված դահլիճները և անհրաժեշտ գույքը կտրամադրվի Պատվիրատուի կողմից: Յուրաքանչյուր միջոցառման տևողությունը նախատեսվում է առավելագույնը 1.5 ժամ: Միջոցառումը պետք է անցկացվի 11։00-16։00 ժամային միջակայքում։

Ծառայություն մատուցող կազմակերպությունը ս.թ. ապրիլի 26-ին նախորդող 1 շաբաթվա ընթացքում և միջոցառման օրը պետք է կազմակերպի «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերով տեղեկատվական արշավ՝ իրազեկելով սպասվելիք հանրային քննարկումների մասին և ապահովի թիրախային գովազդ՝ ըստ բնակավայրերի։ Արշավի ընթացքում պետք է ներկայացվի 2-3 րոպե տևողությամբ տեսահոլովակ։

Տեղեկատվական արշավը պետք է ուղեկցվի հետևյալ ծառայությունների մատուցմամբ՝

* Պատկերանիշի մշակում, այդ թվում՝ անիմացիոն տարբերակով, 2-3 րոպե տևողությամբ 4K ֆորմատով տեսահոլովակի պատրաստում և հանրայնացում սոցիալական մեդիատիրույթում մինչ միջոցառման օրը,

ՀՀ մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացված հանրային քննարկումներից լուսանկարների տեղադրում սոցիալական ցանցերում՝ համապատասխան ուղեկցող տեքստով։

Պատկերանիշի էսքիզը պետք է ներառի «Քաղաքացու օր» «Ապրիլի 26, 2025» գրառումները հայերենով, արտահայտի օրվա խորհուրդը, պարունակի երիտասարդությանը բնորոշող դետալներ, լինի ժամանակակից ու նորարարական լուծումներով։ Պատկերանիշը պետք է ներկայացնել նաև անիմացիոն տարբերակով։ 2-3 րոպե տևողությամբ 4K ֆորմատով տեսահոլովակը պետք է պարունակի կադրեր նախորդ տարիների՝ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներից, ինչպես նաև կադրեր այս տարի Քաղաքացու օրվան ընդառաջ հանրակրթական դպրոցներում Քաղաքացու օրվա միջոցառումների շրջանակում իրականացվող ուսումնական նախագծերի նախապատրաստական աշխատանքների ընթացքից։ Տեսահոլովակի բովանդակությունն անհրաժեշտ է համաձայնեցնել Պատվիրատուի հետ։

Միջոցառման օրը՝ ս.թ ապրիլի 26-ին, Ծառայություն մատուցող կազմակերպությունը հանրային քննարկման բոլոր հարթակները պետք է ապահովի անհրաժեշտ պարագաներով.

– * Կրծքանշան՝ առնվազն 10 000 հատ

Ջուր՝ շշալցված 0,5 լ տարայով՝ առնվազն 4000 հատ

Մեկանգամյա թղթե բաժակներ՝ 250 մլ տարողությամբ առնվազն 9000 հատ

Ձայնային տեխնիկայի տեղակայում և սպասարկում՝ առնվազն 2 բարձրախոս, 2 դինամիկ:

* Կրծքանշանը պետք է լինի 44 մմ տրամագծով, պլաստմասե՝ վրան գունավոր տպագրված օրվա պատկերանիշը։

Ծառայություն մատուցող կազմակերպությունը պետք է մատուցի տրանպորտային ծառայություններ (բանախոսների, մոդերատորների տեղափոխումը դեպի հանրային քննարկման հարթակ և վերադարձ, ինչպես նաև միջոցառման իրականացումն համակարգող մասնագիտական խմբի անդամների ՝7 անձի տեղափոխում Երևանից ՀՀ 2025թ երիտասարդական մայրաքաղաք Ապարան և հակառակ ուղղությամբ)՝ իր հաշվին և իր տրանսպորտային միջոցներով: Տրանսպորտային միջոցը պետք է լինի տեխնիկապես սարքին և մաքուր վիճակում։

Միջոցառման արդյունքներով հաշվետվությունը պետք է պարունակի Ծառայություն մատուցող կազմակերպության կողմից պատրաստած առնվազն 7 րոպե տևողությամբ տեսաֆիլմ, որը կպարունակի կադրեր ՀՀ մարզերում և Երևանում տեղի ունեցած հանրային քննարկման բոլոր հարթակներից, բացի տեսաֆիլմից ներկայացնել նաև հանրային քննարկման բոլոր հարթակներում տեղի ունեցած հանդիպումներից ֆոտո և կարճ վիդեո նյութեր էլեկտրոնային տարբերակով։ Հաշվետվության նյութերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային կրիչով։

Արագածոտն

Աշտարակ համայնք, ք․ Աշտարակ «Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոց»Ապարան համայնք, ք․ Ապարան Ապարանի մշակույթի տունԹալին համայնք, ք․Թալին Թալինի մշակույթի տուն, Արտաշատ Ամո Խարազյանի անվան պետրական դրամատիկական թատրոն

Արարատ

Արարատ/ ք․ Արարատ «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿԱրարատ/ գ․ Ավշար Ավշարի մշակույթի տունԱրարատ/ գ․ Արարատ Մշակույթի տան նախասրահ

Մրգավետ Մշակույթի տունԱբովյան Մշակույթի տունԲերքանուշ Մշակույթի տունՓոքր Վեդի բնակավայր Մշակույթի տան դահլիճՏափերական բնակավայր Մշակույթի տուն, փոքր դահլիճԼուսառատ բնակավայր Մշակույթի տունՈսկետափ բնակավայր Ոսկետափի Մշակույթի տունՎեդի քաղաքային բնակավայր «Վեդի համայնքի մշակույթի տուն» ՀՈԱԿՎերին Դվին Մշակույթի Տուն

Արմավիր

Արմավիր Արմավիրի համայնքապետարանի մեծ դահլիճՎաղարշապատ Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքի դահլիճԱրաքս համայնք, Առատաշեն բնակավայր «Առատաշենի մշակույթի տուն» ՀՈԱԿՄեծամոր/ ք․Մեծամոր ք․ Մեծամորի մշակույթի տան նախասրահՓարաքար համայնք, Փարաքար բնակավայր «Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿԲաղրամյան համայնք Դալարիկի երաժշտական դպրոցԽոյ համայնք, բ․ Գեղակերտ Աղավնատան Մշակույթի տուն

Գեղարքունիք

Սևան / Սևան Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատ, Սևանի բիզնես կենտրոնի դահլիճՍևան / Լճաշեն Լճաշեն բնակավայրի մշակույթի տան դահլիճՎարդենիս/Վարդենիս «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մ. Մկրտչյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿՎարդենիս/Ծովակ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մշակույթի տուն» ՀՈԱԿՄարտունի/ ք. Մարտունի «Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոն » ՀՈԱԿՄարտունի/ Ծովասար «Ծովասարի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿՃամբարակ/Շողակաթ Շողակաթի միջնակարգ դպրոցՃամբարակ/Թթուջուր Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցԳավառ/Գավառ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոն

ԼոռիՎանաձոր «Վանաձոր համայնքի Հրաչյա Կլեկչյանի անվան Թիվ 1 մշակույթի տուն» ՀՈԱԿՏաշիր Տաշիր համայնքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿՍտեփանավան Ստեփանավանի «Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿՍպիտակ համայնք «Սպիտակի մշակույթի տուն» ՀՈԱԿՓամբակ/Մարգահովիտ Արվեստի դպրոցի դահլիճԱլավերդի համայնք Մանկապատանեկան Ստեղծագործական ԿենտրոնԱլավերդի համայնք, Օձուն բնակավայր Օձունի մշակույթի տունԱլավերդի համայնք, Հագվի բնակավայր Հագվու դպրոց

Ալավերդի համայնք Աքորի բնակավայր Աքորու մշակույթի տունԱլավերդի համայնք Շնող բնակավայր Շնողի մշակույթի տունԳյուլագարակ համայանք, գ․ Գյուլագարակ Գյուլագարակի մշակույթի տունԹումանյան համայնք, քաղաք Թումանյան, Թումանյան քաղաքի մշակույթի պալատԹումանյան համայնք, բնակավայր Դսեղ, Դսեղի մշակույթի տունԼոռի Բերդ համայնք/Յաղդան բնակավայր, Լոռի Բերդ համայնքի վարչական ղեկավարի նստավայր

Շիրակ

Գյումրի Գյումրու կամերային դահլիճԱրթիկ համայնք Արթիկ համայնքի «Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿԱրթիկ համայնքԱնուշավան բնակավայր, ՀՀ ՇՄ Արթիկ համայնքի «Անուշավանի Սուրեն Սոսյանի անվան արվեստի և սպորտի դպրոց» ՀՈԱԿ,Ախուրյան համայնք, Վահրամաբերդ բնակավայր Վահրամաբերդի մշակույթի տունԱնի համայնք, Մարալիկ, Մարալիկի արվեստի դպրոցի դահլիճԱշոցք համայնք/Աշոցք բնակավայր «Աշոցքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի փոքր դահլիճԱմասիա «Ամասիայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ ՇՄ համայնք Ամասիա

Վայոց ձոր

Եղեգնաձոր համայնք, Եղեգնաձոր բնակավայր «Եղեգնաձորի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿՎայք համայնք, Վայք բնակավայր «Վայք համայնքի մշակույթի տուն» ՀՈԱԿՋերմուկ համայնք, Ջերմուկ բնակավայր «Ջերմուկ համայնքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ,Արենի համայնք, Արենի բնակավայր, Մշակույթի տունԵղեգիս համայնք, Շատին բնակավայր Շատինի միջնակարգ դպրոցի դահլիճ

Կոտայք

Աբովյան համայնք, Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց»Բյուրեղավան համայնք, «Բյուրեղավան համայնքի մարզամշակութային կենտրոն» բյուջետային հիմնարկՆոր Հաճըն համայնք «Նոր Հաճընի համայնքապետարանի արվեստի դպրոց» ՀՈԱԿԳառնի համայնք «Գառնիի արվեստի, մշակույթի և սպորտի կենտրոն» ԱԿՈՒՀ ՀՈԱԿԾաղկաձոր համայնք Մեղրաձոր բնակավայր Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն / հանրային գրադարան /Հրազդան համայնք «Հրազդանի Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ -ի «Հովհաննես Հաջինյանի անվան արվեստաց սրահ»Նաիրի համայնք, Եղվարդ «Եղվարդի արվեստի դպրոց»Նաիրի համայնք, Քասախ «Քասախի արվեստի դպրոց»Չարենցավան համայնք «Գառզուի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի դահլիճ Կ. Դեմիրճյանի անվան հրապարակ N 1Ջրվեժ համայնք Ջրվեժ գյուղիհամայնքապետարանի շենքում (համայնքի ղեկավարի աշխատասենյակ)

Սյունիք

Գորիս համայնք, Խնձորեսկ բնակավայր, Խնձորեսկի մշակույթի տունԳորիս համայնք ք. Գորիս, Գորիսի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճք․Սիսիան, «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճք․ Մեղրի Մշակույթի կենտրոնք. Քաջարան ԶՊՄԿ մշակույթի պալատՏաթև համայնք, Տաթև համայնքի երեխաների ներառական զարգացման կենտրոնՏեղ համայնք, Կոռնիձոր բնակավայր, Կոռնիձորի մշակույթի տուն

Տավուշ

Իջևան, «Իջևանի քաղաքային մշակույթի տուն» ՀՈԱԿԲերդ Մշակույթի տան դահլիճՆոյեմբերյան, Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնԴիլիջան, «Դիլիջանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ դահլիճ

Քաղաքացու օրը երևանում կնշվի հետևյալ հասցեներում․

Մալաթիա-Սեբաստիա, «Երևանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿՔանաքեռ-Զեյթուն, «Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿԷրեբունի, «Թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿՆոր Նորք, «Երևանի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿԿենտրոն, Բարսեղ Կանաչյանի անվան արվեստի դպրոցԱվան «Ավանի մշակույթի տուն» ՀՈԱԿՆորք-Մարաշ, «Երևանի Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿԱրաբկիր, Կոստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոց ՀՈԱԿԴավթաշեն, «Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿՆուբարաշեն, «Երևանի Նուբարաշեն մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿՇենգավիթ, «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 5 մշակույթի կենտրոն» ՀՈԱԿԱջափնյակ, «Աջափնյակ» գեղագիտական կենտրոն» ՀՈԱԿ»։

1/2173
bottom of page