top of page

«Իրավունք». Նախարարները դաժան ռեպրեսիաների տակ են. Փաշինյանը մինչև սեպտեմբեր կթարմացնի նախարարական պոստերը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 8 hours ago
  • 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Այս օրերին ոչ միայն ընդդիմադիրներն են ռեպրեսիաների ենթարկվում, այլ ավելի դաժան ռեպրեսիաների են ենթարկվում կառավարական կաբինետի նախարարներն ու տեղակալները։

Բանն այն է, որ Նիկոլը նախորդ նիստին հրահանգել էր եկեղեցու հետ կապված իր ցանկացած գրառումով կա՛մ կիսվել, կա՛մ անձանբ գրառում կատարել։ Սակայն, որոշ նախարարներ, օրինակ՝ Սոցապն ու ԿԳՄՍ-ն իրենց բավական չեզոք են դրսեւորել, ինչը չի վրիպել Փաշինյանի զուգընկերուհի Աննա Հակոբյանի աչքից։ Վերջինս կողակցին ասել է, որ զգուշանա չեզոքներից։

Ըստ նույն շշուկների` Փաշինյանը պատրաստվում է մինչեւ սեպտեմբեր թարմացնել նախարարական պոստերը: Այնպես որ, շատ նախարարներ սեպտեմբերից կդառնան գործազուրկ ու կհայտնվեն կառավության խոշորացույցի տակ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2191
bottom of page