«Տեսան՝ իշխանական «մուտիլովկաները» կուլ չենք տալիս, անցել են ուրիշ պրոցեսների՝ մեջ բերելով գողական աշխարհը». Մարտուն Գրիգորյան
- Elen Hovsepyan

- May 9
- 1 min read
«Քաղաքապետի ընտրություններից հետո Երևանից որոշ պատգամավորներ թողել էին պետության, պետականության խնդիրները և մտածում էին իմ մասին, թե Գյումրիում ինչ եմ անելու, ոնց եմ անելու»,- հարցազրույցում նշել է Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած «Մեր քաղաքը» դաշինքի ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Նա ընդգծել է, որ ցանկանում են թշնամություն հրահրել: «Տեսան, որ իշխանական «մուտիլովկաները», խայծերը կուլ չենք տալիս, հիմա էլ անցել են ուրիշ պրոցեսների՝ մեջբերելով մարդկանց անուններ, մեջ բերելով գողական աշխարհը: Դրանով փորձում են հիմա էլ ուրիշ «մուտիլովկաներ» անել․․․ Գյումրիում արյունահեղություն են ուզում, արյուն են ուզում․․․, թշնամություն՝ իմ, Վարդան Ղուկասյանի, Սարիկ Մինասյանի թիմերի միջև»,- նշել է պատգամավորը՝ անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, ըստ որոնց՝ իրենց թիմի անդամ Կարեն Բադալյանի վրա փորձել են ներազդել օրենքով գողերի միջոցով:






















