Փաշինյանն աշխատանքից ազատել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալին
Jul 15, 2025
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ Բագրատ Սողոմոնյանին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Բագրատ Սողոմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»,–ասված է որոշման մեջ։




















