Չինաստանն առաջարկում է ստեղծել ԱԲ ոլորտում համագործակցության գլոբալ կազմակերպություն
- Elen Hovsepyan

- Nov 1
- 1 min read

Չինաստանը միջազգային հանրությանն առաջարկում է ստեղծել արհեստական բանականության ոլորտում համագործակցության գլոբալ կազմակերպություն։ Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Հարավային Կորեայի Գյունջու քաղաքում տեղի ունեցած Ասիա խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում ասել է․ «Չինաստանը պատրաստ է համագործակցել ԱԽՏՀ անդամ երկրների հետ՝ համատեղ բարձրացնելու արհեստական բանականության հանրային գրագիտությունը, լինելով կամուրջ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում թվային և խելացի տեխնոլոգիաների բացը լրացնելու համար»։
ՉԺՀ առաջնորդի խոսքով՝ նոր տեխնոլոգիական հեղափոխությունը և արդյունաբերական վերափոխումը նկատելիորեն առաջ են շարժվում՝ նոր հեռանկարներ բացելով մարդկային հասարակության համար։ Միևնույն ժամանակ, համաշխարհային տնտեսությունը բախվում է աճող համաշխարհային զարգացման դեֆիցիտի և վատթարացող մարտահրավերների հետ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը․ տարածաշրջանի տնտեսությունները պետք է ամրապնդեն փոխշահավետ համագործակցությունը, օգտագործեն նոր հնարավորությունները, համատեղ լուծեն մարտահրավերները և ստեղծեն կայուն և ավելի լավ ապագա։




















