top of page

Վարչապետն այցելել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն. քննարկվել է դեսպանության և Սուրբ Աթոռի համագործակցության ընթացիկ հարցերը

Oct 19, 2025
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն։

Վարչապետը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Բորիս Սահակյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դեսպանությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և դեսպանության գործունեությանը։

Քննարկվել են դեսպանության և Սուրբ Աթոռի համագործակցության ընթացիկ հարցերը, ինչպես նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությունները։

 
 
1/3114
bottom of page