Նախ ազատիր պաշտոնդ, սենյակդ, նոր հետո վերջնագրիր՝ ում ուզես, ասպատակիր՝ ուր ուզես. Րաֆֆի Հովհաննիսյան
- Elen Hovsepyan

- Jul 22
- 1 min read

Աստծո առջեւ ուխտդ դրժելու, բարձրագույն կոչմանդ անհավատարիմ լինելու, մեղքերիդ քավությունը մեկնարկելու համար դու նախ ազատիր պաշտոնդ, սենյակդ, հանրապետությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նա նաեւ նշել է. «Նոր հետո, որպես քաղաքացի, հավատացյալ կամ անկարգավիճակ, վերջնագրիր՝ ում ուզես, ասպատակիր՝ ուր ուզես:
Արդեն առանց դիմակների, զենքի, օրենքի խեղմամբ պետությունից թռցրած իրավասության եւ բռնամիջոցների:
Հայաստանն ու Մայր Աթոռը վկա՝ դա կդառնա քո տղամարդության, ոչ՝ մարդության իրական սաղմոսը եւ երկրպագությունը:
Առաջինը դու ես եւ, ուրեմն, դու պետք է լինես: Հերթը քեզնից է սկսվում:
Ճամփա տուր, «եղբայր», ժամանակով իմ հաջորդ, էությամբ՝ իմ նախկին:




















