Կարգալույծ են արել մի քահանայի, որը ՀՀ վարչապետի տիկնոջն ընդունել է եկեղեցում․ Ալեքսանյան
- Elen Hovsepyan

- Oct 21
- 1 min read

Հակաեկեղեցական շարժման առաջնորդ Կտրիճ Ներսիսյանը շարունակում է իր ապօրինություններ ու անօրինականությունները Հայ առաքելական սուրբ եկեղեցում. այսօր նա կարգալույծ է հռչակել մի քահանայի, որի մեղքն ընդամենը այն է, որ ՀՀ վարչապետի տիկնոջն ընդունել է եկեղեցում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21–ին, ԱԺ–ում հայտարարություններչի ժամին իր ելույթում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Նա ինչ–որ լուսանկար ցուցադրեց համակարգչով և ասաց. «Կտրիճը ասում է ՀՀ քաղաքացիներին, որ այո, ինքը քրիստոնյա չի, որ այո, ինքը Հայ եկեղեցու ներսում՝ Մայր Աթոռի վարչական տարածքում «Հայաստան» դաշինքի լոգոյով ատրուշաններ է կառուցելու։ Սա ատրուշան է, ուրիշ բան չի։
Ու ցանկացած քահանա, ով այդ ատրուշանի առաջ չի երկրպագում, ով իր սգակիր մորը Քոչարյանի միտինգներին չի տանում, այդ քահանային սպասում է մեկ բան՝ կարգալուծություն»,–ասաց նա։




















