Արա Պողոսան. Ալիևը ո'չ մի դեպքում չի ցանկանա ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը
- Elen Hovsepyan

- Jul 20
- 1 min read

Քաղաքագետ Արա Պողոսյանը անդրադարձ է արել Ի։համ Ալիևի Շուշիում ունեցած ելույթներին՝ դիտարկելով նրա՝ Ուկրաինային տված խորհուրդները Ադրբեջանի շահերից.«Հեյդարի տղա Իլհամը որոշել է հիմա էլ Ուկրաինային դասեր տալ։ Օկուպացված Շուշիում միջոցառման ժամանակ Իլհամը կոչ է արել Ուկրաինային չհամակերպվել իր տարածքների օկուպացիայի հետ և պայքարել մինչև վերջ։
Տրամաբանական է, որ Ալիևը ո'չ մի դեպքում չի ցանկանա ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը, որովհետև դա կնշանակի փակել պարտքերը Ռուսաստանի նկատմամբ։
Այն, ինչ անում է Ադրբեջանը Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում Ռուսաստանում իր ներդրված գործակալների, ռուսական էլիտաների գնված ներկայացուցիչների միջոցով, նույնիսկ ԱՄՆ-ն չի արել։
Իսկ եթե Ռուսաստանն իսկապես ցանկանում է ազատվել թյուրքական հեգեմոնիայից իր սեփական էլիտաների վրա, ապա պետք է սկսի հենց իրենից` կառավարող էլիտաներից, հակառակ պարագայում, մի քանի խուլիգաններ ձերբակալելով կամ արտաքսելով ոչինչ չի փոխվելու»,-վերլուծել է նա։




















