top of page

Ո՞ր մի խելքը գլխին մարդը կարող է առաջարկել, որ անվտանգությունը կարող է ծառն ապահովել. Գառնիկ Դանիելյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 20, 2024
  • 1 min read
ree

Ոստիկանական ուժերը շարունակում են թույլ չտալ պատգամավորների ու Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ սահմանն անցնելու է Կիրանց գյուղի կենտրոնում գտնվող դպրոցի հարևանությամբ։

«Ո՞ր մի խելքը գլխին մարդը կարող է առաջարկել, որ անվտանգությունը կարող է ծառն ապահովել: Առաջարկում եմ իրենց գլխին ծառ տնկենք»,- ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝  սահմանապահ զորքեր տեղակայելով՝ ՀՀ զինված ուժերը լուծարելու են։

«Դա Ալիևի պահանջն է»,- հավելեց նա։

Նշենք՝ Նիկոլ Փաշինյանն էր առաջարկ ներկայացրել․ եթե ադրբեջանական կողմի համար տարածքը տեսանելի է, կարող են, օրինակ, ծառերով քողարկել։

«Եթե երևալու խնդիր է, ես ասել եմ՝ կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել, եթե երևալու խնդիրն է»,- ասել էր նա։

1/2469
bottom of page