top of page

«Եթե ՀՀ-ն նահանջի Վաշինգթոնում ստորագրվածից, կվատթարացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ»․ Ալիև

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 27
  • 1 min read
ree

Եթե ​​լինի ուժեղ արտաքին միջամտություն, ապա այո, կարող ենք մտածել, որ դա կարող է խախտել Վաշինգթոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև նախկինում համաձայնեցված հարցերը։

Այս մասին, APA-ի փոխանցմամբ, հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Al Arabia» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Սակայն սա շատ վնասակար կլինի հենց Հայաստանի համար։ Որովհետև, անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգթոնում, դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ Հայաստանի ղեկավարի կողմից»,- ասել է Ալիևը՝ ընդգծելով, որ «եթե այնտեղ ինչ-որ բան տեղի ունենա, ինչ-որ բան փոխվի, և նրանք նահանջեն ստորագրվածից, դա լրջորեն կվատթարացնի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները»։

 
 
1/2545
bottom of page