top of page

Ադրբեջանը շարունակելու է իր խաղաղարար և ստեղծարար ջանքերը և ՀՀ-ից ակնկալում է համարժեք քայլեր ոչ թե խոսքով, այլ գործով․ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Փաշինյանին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 29, 2024
  • 1 min read

Հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա կապակցությամբ իր ելույթում ասել է, որ Ադրբեջանին առաջարկել է ստորագրել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության մեխանիզմի և չհարձակման մասին համաձայնագիր։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն արձագանքել է Հայաստանի վարչապետի հայտարարություններին․

«Հայաստանի վարչապետի հայտարարությունը նպատակ ունի շեղել ուշադրությունը խաղաղության մասին երկկողմ համաձայնագրի նախագծի և Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման գործընթացից։

Բոլորին է հայտնի, որ հենց «Հայաստանն է 30 տարի շարունակ կոպտորեն խախտել իր պարտավորությունները» (չակերտները՝ Tert.am) միջազգային պայմանագրերի շրջանակներում, որոնցում ճանաչվում է մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սպառազինությունների վերահսկման մեխանիզմները։

«Հայաստանն է ագրեսիա իրականացրել Ադրբեջանի դեմ, մեր տարածքների օկուպացիայի ժամանակ իր ռազմական տեխնիկայի և սպառազինության համակարգերի մեծ մասը թաքցրել է սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմներից՝ ապօրինի տեղակայելով դրանք մեր երկրի տարածքում» (չակերտները՝ Tert.am):

Ադրբեջանն իր հերթին շարունակելու է իր խաղաղարար և ստեղծարար ջանքերը և Հայաստանից ակնկալում է համարժեք քայլեր ոչ թե խոսքով, այլ գործով»,- հայտարարել է Հաջիզադեն:

1/2628
bottom of page