Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամն այսուհետ հանդես կգա Շվեյցարիայի լիգայում
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի բասկետբոլիստ Յուրա Մելիքյանը պայմանագիր է ստորագրել «Սթարվինգս Բազել» ակումբի հետ, որը հանդես է գալիս Շվեյցարիայի բարձրագույն առաջնությունում (Swiss Basketball League):
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: «Սթարվինգս Բազել»-ը բազմիցս մասնակցել է Շվեյցարիայի առաջնության փլեյ-օֆֆ փուլերին, իսկ 2010 թվականին նվաճել է Շվեյցարիայի գավաթը։
Մինչ այս տեղափոխությունը Յուրա Մելիքյանը հանդես էր գալիս «Լատվիաս Ունիվերսիտատե» (LU) թիմում, որը մասնակցում է Լատվիա-Էստոնիա միասնական բասկետբոլային լիգային։




















