top of page

«Դպրոցների բուֆետներում վաճառվող սնունդը վերահսկվո՞ւմ է»․ լրագրողը՝ Տիգրան Պետրոսյանին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 hour ago
  • 1 min read

«2025-ին քանի՞ ստուգայց է իրականացվել դպրոցների բուֆետներում, ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել, ի՞նչ միջոցներ ձեռնարկվել»,- ասուլիսի ժամանակ դիմելով ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանին՝ հարցրեց լրագրողը: «Դպրոցներում ունենք ծրագիր, միայն դրա շրջանակում է, որ տալիս են պետական միջոցներով, այսինքն՝ գնումով սնունդ, մնացած մեծ մաս դպրոցներն ունեն իրենց, այսպես ասած, անհատական խոհանոցը»,- ի պատասխան ասաց ՍԱՏՄ ղեկավարը։ Ճշտող հարցին՝ տեսչական մարմինը ստուգո՞ւմ է՝ ինչ սնունդ է վաճառվում դպրոցներում, պաշտոնյան նշեց. «Միանշանակ, իսկ թե քանի ստուգում է եղել, չեմ կարող այս պահին ասել, բայց եթե կասեցումներ ու տուգանքներ եղել են, ուրեմն քանակը եղել է շատ: Որոնք ծրագրի շրջանակում՝ պետության կողմից է գնումն արվել, գրեթե բոլորը, որոնք մասնավոր են, բողոքների դեպքում: Մենք չենք կարող գնալ, դպրոցի դուռը բացել, ասել՝ եկել ենք, ձեր բուֆետը ստուգենք: Օրենքի մեջ չունենք էդ լիազորությունը: Կարծում եմ՝ այս տարի կավարտենք նախագիծը, ըստ որի մեր արագ արձագանքման բաժնի տեսուչները կկարողանան իրենց վկայականը ներկայացնելով՝ ստուգում կատարել»։

 
 
bottom of page