Զելենսկին և Տոկաևը առաջին հեռախոսազրույցն են ունեցել 2023 թվականի փետրվարից ի վեր
Feb 2, 2024
1 min read

Ուկրաինայի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը առաջին հեռախոսազրույցն են ունեցել 2023 թվականի փետրվարից ի վեր։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքը։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախ՝ ես շնորհակալություն հայտնեցի մեր երկրին ցուցաբերվող մարդասիրական օգնության համար, իմ գործընկերոջը տեղեկացրի ուկրաինական «խաղաղության բանաձևի» իրականացման վերաբերյալ անվտանգության խորհրդականների աշխատանքի արդյունքների և խաղաղության գլոբալ գագաթնաժողովից առաջ նախապատրաստական աշխատանքների արդյունքների մասին,-ասվում է հաղորդագրության մեջ։
Զելենսկու գրասենյակից ավելացրել են, որ նախագահները քննարկել են նաև «երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների և քաղաքական երկխոսության ակտիվացման» մասին։




















