top of page

«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը

8 hours ago
1 min read
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասել էր, որ ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերի վրա է պատասխանատվությունը, որ ՔՊ-ն մեծամասնություն ունեցավ ԱԺ-ում, քանի որ իրենք առաջարկել էին միավորվել` չէին համաձայնել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասել էր, որ ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերի վրա է պատասխանատվությունը, որ ՔՊ-ն մեծամասնություն ունեցավ ԱԺ-ում, քանի որ իրենք առաջարկել էին միավորվել` չէին համաձայնել:

Բանն այն է, որ «Ուժեղ Հայաստանը» նախընտրական փուլում տարբեր կազմակերպությունների զուգահեռաբար սոցհարցումներ է պատվիրել: Այդ մասնագիտացված կազմակերպությունները հայկական ավանդական սոցհարցումների ձեւով չեն աշխատում` մի քանի տվյալ ստանալով: Յուրաքանչյուր եզրակացություն մոտ 100 էջից կազմված մանրակրկիտ զեկույց էր, չափվում էին ոչ միայն դաշտում առկա ուժերի եւ անհատների ռեյտինգները, հակառեյտինգները, այլ նաեւ տարբեր կոնֆիգուրացիաների դեպքում ստացվելիք արդյունքը:

Նարեկ Կարապետյանի հանդիմանությունն ավելի շատ ուղղված էր Արման Թաթոյանին, որի մասով ստացված տվյալները բազմիցս ներկայացվել են իրեն: Ըստ բոլոր հարցումների, «Միասնության թեւերը» չէր հաղթահարում 3-3,5 տոկոսի շեմը, սակայն, զարմանալիորեն, երբ միավորվում էր «Ուժեղ Հայաստանի» հետ, առնվազն 4 տոկոսի կոնսոլիդացիոն քվե էր ապահովում միավորված ուժի համար, ուստի ամենից շատ բանակցել են Արման Թաթոյանի հետ` փորձելով համոզել, որ միանա իրենց:

Բանակցությունների ընթացքում Թաթոյանի տրամադրվածությունը մի քանի անգամ փոխվել է, բայց համաձայնություն այդպես էլ չի կայացել, ուստի արմատական ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը` փոշիացնելով ընտրողների ձայները եւ նպաստելով Փաշինյանի վերարտադրությանը:


 
 
1/3084
bottom of page