top of page

Իրանի դեսպանն այցելել է Մատենադարան, ծանոթացել հայերեն ձեռագրերին, կարևորել հայ-իրանական կապերը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 19, 2024
  • 1 min read
ree

Իրանի դեսպանն այցելել է Մատենադարան։

Այս մասին հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։

«Մատենադարան են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանը և մշակույթի կցորդ Մուհամմեդ Ասադի Մովահեդ։

Դեսպանը կարևորել է հայ-իրանական գիտամշակութային կապերի խորացման գործում Մատենադարանի կարևորագույն դերակատարությունը, որը ոչ միայն հայերեն ձեռագրերի և քրիստոնեական արժեքների ուսումնասիրման և պահպանման կենտրոն է, այլև այլ կրոնների և մշակույթների հետազոտական բացառիկ հաստատություն։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետություն Մատենադարանի պատվիրակության այցի օրակարգը, ինչպես նաև իրականացված ծրագրերն ու նախատեսվող համատեղ միջոցառումները։

Տնօրենը մասնավորաբար անդրադարձել է մարտին կայանալիք հայ-իրանական գիտաժողովին և տարեվերջին նախատեսվող Անդրե Սևրուգյանի 130-ամյակին նվիրված միջոցառումներին։

Դեսպան Մեհդի Սոբհանը հայտնել է համակողմանի աջակցության պատրաստակամություն և հրավիրել է Մատենադարանի տնօրենությանը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանություն»,- ասված է հայտարարության մեջ։

bottom of page