top of page

Ամբողջ աշխարհին էլ հասկանալի է՝ լավագույն ինքնաձիգը «Կալաշնիկովն» է․ Շոյգու

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Feb 25, 2024
  • 1 min read
ree

ՌԴ պաշտպանության նախարար  Սերգեյ Շոյգուն հատուկ ռազմական գործողության գոտի կատարած այցի ժամանակ ասել է, որ Կալաշնիկով ինքնաձիգը լավագույնն է, և դա պարզ է ողջ աշխարհին։

Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ  Եվգենի Ցինդյայկինը Շոյգուին է ցույց տվել արտասահմանյան արտադրության զինատեսակների նմուշներ, որոնք ռուսական զորքերը վերցրել են՝ որպես ռազմավար։ Ցինդյայկինը ասել է նաև, որ ՌԴ ԶՈՒ-ն հատուկ ռազմական գործողության գոտում դիմակայում է ՆԱՏՕ-ի ողջ ռազմարդյունաբերական ներուժին։

Ցուցադրված արտասահմանյան զինատեսակների նմուշներն ուսումնասիրելուց հետո Շոյգուն արձագանքել է․ «Ամբողջ աշխարհին էլ հասկանալի է, որ լավագույն ինքնաձիգը «Կալաշնիկովն է»։

1/2558
bottom of page