top of page

ՀՀ նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել

Dec 26, 2025
1 min read

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Գուրգեն Քոթանջյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 4-ի ԲԴԽ-84-Ո-151 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.


Գուրգեն ՔՈԹԱՆՋՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Մակար Կիրակոսյանը նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 23-ի ԲԴԽ-89-Ո-164 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.


Մակար ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- նշված է հրամանագրում:

 
 
1/3084
bottom of page